Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։

Գագաթնաժողովը Փարիզում կանցկացվի սեպտեմբերի 9-10-ը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։ Սպասվում է շուրջ 2000 մասնակցի և մոտ 120 երկրի պատվիրակության ներկայություն։ Մասնակիցների թվում են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Յոզեֆ Աշբախերը։

Գագաթնաժողովին կմասնակցեն նաև Չինաստանի, միջազգային կազմակերպությունների և տիեզերական արդյունաբերության ներկայացուցիչներ, գիտնականներ ու տիեզերագնացներ։

Կառավարության մամուլի ծառայությունը դեռ չի հստակեցրել՝ արդյոք Փաշինյանը առանձին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և գագաթնաժողովի մյուս մասնակիցների հետ։

Leave a Comment