Ֆրանսիայում թալանել են Ռենուարի թանգարանը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ֆրանսիայի Կան սյուր Մեր քաղաքում այսօր վաղ առավոտյան թալանել են  Օգյուստ Ռենուարի թանգարանը, հայտնում է TF1 Info-ն։

Տագնապի ազդանշանը միացել է առավոտյան ժամը 6։00-ին մոտ։ Տեսահսկման  տեսագրություններում ոստիկանությունը հայտնաբերել է երկու մարդու, որոնք նկարները կտրում էին շրջանակներից։ Նախնական տվյալներով՝ նրանք առնվազն չորս նկար են գողացել։

Կան սյուր Մերի քաղաքապետն ասել է, որ հանցագործները փախուստի ժամանակ նկարներից մեկը թողել են։ Նրա գնահատմամբ՝ գողացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն եվրո։ Դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք գողացել են հենցՌենուարի աշխատանքները։

Թանգարանը գտնվում է Լե Կոլլե կալվածքում, որը նկարիչը ձեռք է բերել 1907 թվականին։ Ռենուարը այնտեղ կառուցել է երկու արվեստանոցով առանձնատուն եւ մինչեւ իր մահը՝ 1919 թվականը, ապրել է այնտեղ։

Leave a Comment