Շրջանառվող նոր Սահմանադրության նախագիծը ապատեղեկատվություն է

Շրջանառվող նոր Սահմանադրության նախագիծը ապատեղեկատվություն է

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։

«Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։

Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment