Խաղաղությունը տարածաշրջանային փոխկապակցվածության աննախադեպ հնարավորություններ է ստեղծել. Միրզոյան

Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման աճող դինամիկան։ Ընդգծվել է երկու երկրների կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, էներգետիկա, համագործակցության խթանման հարցում առկա մեծ պատրաստակամությունը, հայտնում են ԱԳՄԱՆ- ից։

Հանդիպմանն ընդգծվել է նաև Հայաստանի և Լատվիայի խորհրդարաններում բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցության շարունակականության, ինչպես նաև Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ (NB8) ձևաչափում փոխգործակցության հետևողական զարգացման հարցում խորհրդարանական հարթակի կարևորությունը։

 Նախարար Միրզոյանը և Լատվիայի Սաեյմայի նախագահն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին։ Ի թիվս այլ ուղղությունների, կարևորվել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման նպատակով առկա մեխանիզմների լավագույնս իրացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել դինամիկ փոփոխվող տարածաշրջանային իրողությունների շուրջ։ «Խաղաղության հաստատումը տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման աննախադեպ հնարավորություններ է ստեղծել, և Հայաստանն առավելագույնս ջանքեր է գործադրում ենթակառուցվածքների ցանկի զարգացման և այդ հնարավորությունների արդյունավետ իրացման ուղղությամբ»,- նշել է նախարար Միրզոյանը։

Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի

Leave a Comment