Երևանում մեկնարկել է «Անսահմանափակ ռինոլոգիա․ քիթ-կոկորդ-ականջաբանության գլոբալ հեռանկարներ» խորագրով գիտաժողովը։ Միջոցառման նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և արտերկրի առաջատար քիթ-կոկորդ-ականջաբաններին ու հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներին՝ խթանելով փորձի փոխանակումն ու միջազգային համագործակցությունը։