Իրանը նոր և ավելի հզոր հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական նավերի դեմ, եթե ամերիկյան ուժերը շարունակեն հետապնդել և հարձակվել իրանական նավերի վրա, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
Ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են իրանական երեք նավթատար նավերի վրա Խարգ կղզու մոտակայքում, Ջասկի շրջանում և Օմանի ծոցում։
«Մենք զգուշացնում ենք ԱՄՆ զինված ուժերին, որ եթե նրանք շարունակեն իրանական նավերի նկատմամբ վայրագություններն ու հետապնդումները՝ վտանգի ենթարկելով դրանք, և շարունակեն Իրանի ծովային շրջափակումը, ապա Իրանի զինված ուժերի հարձակումները Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական նավերի վրա կդառնան ավելի ուժեղ, քան նախկինում», – ասել է Զոլֆաղարին, մեջբերում է իրանական Fars լրատվական գործակալությունը։