Երևանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը, որին նախատեսվում է շուրջ 15 երկրի 181 մասնակցի մասնակցություն։ Մրցաշարի կազմակերպման համար Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային նախատեսվում է հատկացնել 25.07 մլն դրամ՝ պետական բյուջեի միջոցների վերաբաշխման հաշվին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է` 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Երևանում անցկացվելիք ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը կազմակերպման և անցկացման նպատակով գումար տրամադրելու անհրաժեշտությունից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Վերջին տարիներին ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ՝ 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն են դարձել՝ Արսեն Հարությունյանը, և Արման Անդրասյանը, 2025 թվականի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Երիտասարդների Եվրոպայի հաղթողներ դարձան Լևիկ Միքայելյանը և Սարգիս Բեգոյանը:
Հարկ է նշել, որ մեծահասակների, երիտասարդների և պատանիների ՀՀ հավաքկանը նույնպես ունի մրցանակակիրներ:
Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետությունում անցկացնել Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը:
Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկիր, 181 մասնակիցների մասնակցություն:
Միջազգային մրցաշարի անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր, ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը:
Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակույթային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակույթային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին հետք թողնելով տնտեսության համընթաց զարգացման վրա:
Կարգավորման նպատակը և բնույթը.
2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը միջազգային կազմակերպելու և անցկացնելու նպատակով առաջարկվում է կատարել վերաբախշում և «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» հասրակական կազմակերպությանը հատկացնել 25,070.0 հազար դրամ (նախահաշիվը, կանոնակարգը և այլ հիմնավորող փաստաթղթերը կցվում են):
Նշված ֆինանսական միջոցները ապահովվելու համար առաջարկվում է կատարել 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխխում՝ նվազեցնելով
- 1041-11002 «ՀՀ հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում» միջոցառումը 6,586.8 հազար դրամով: Միջոցառման նվազեցումը մինչև տարեվերջ արդյունքային ցուցանիշների փոփոխություն և լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն չի առաջացնի, նվազեցումը կիրականացվի առաջացած տնտեսման հաշվին:
- 1041-11047 «Հայաստանում խոշոր մրցաշարերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կազմակերպում և անցկացում» միջոցառումը 18,483.2 հազար դրամով: Միջոցառման նվազեցումը մինչև տարեվերջ արդյունքային ցուցանիշների փոփոխություն և լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն չի առաջացնի, նվազեցումը կիրականացվի առաջացած տնտեսումների հաշվին:
Նախատեսված 25,070.0 հազար դրամը կուղղվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «1041. Մեծ նվաճումների սպորտ» ծրագրի «11001. «ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառմանը:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարը անցկացումը կնպաստի ազատ ոճի ըմբշամարտի զարգացմանը, մասսայականցմանը, արդյունքների բարձրացմանը և մրցանակային տեղերի գրավմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություն»
«Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի № 2145-Լ որոշում.
– Կետ. 55 Հայաստանի Հանրապետությունը դարձնել սպորտային բարձր նվաճումների երկիր:
– Կետ. 55 Հայաստանի Հանրապետությունը դարձնել սպորտային բարձր նվաճումների երկիր:
– Կետ 71, 4-րդ ենթակետ. միջազգային խոշոր մրցաշարերի շարունակական հյուրընկալում Հայաստանի Հանրապետությունում։
2021 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» ՀՀ կառավարության № 1363-Ա որոշում, 4.8 կետ.
- Կառավարությունը միջազգային մրցասպարեզում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը։
- Հայաստանի Հանրապետության կառավարությունը աջակցելու է ․․․Հայաստանիմարզական հեղինակության բարձրացմանն ուղղված միջազգային մարզական այլ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մարզիկների մասնակցությանը։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
Այլ տեղեկություններ.
Չկան: