Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել է

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հրապարակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Ըստ որոշման՝ կալանքը երկարաձգվել է 2 ամսով:

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Դատարանը բավարարել էր նրան 2 ամսով կալանավորելու միջնորդությունը:

Leave a Comment