
«Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը Հայաստանում թույլ կտա ամերիկյան զորքերը տեղակայել անմիջապես Իրանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը` Արևելյան տնտեսական ֆորումում:
««Թրամփի երթուղին» Հայաստանի միջով թույլ է տալիս Արևմուտքին և ամերիկացիներին իրենց զորքերը, մասնավոր ռազմական ընկերությունները և հետախուզական ենթակառուցվածքները տեղակայել անմիջապես Հայաստանի տարածքում՝ Իրանի հետ սահմանին մոտ», – նշել է Շևցովը։