Լոս Անջելեսի բնակիչ Բենջամին Ազարիա Սաութվորթը ձերբակալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպառնալիցք հասցնելու համար, հայտարարել է Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի ԱՄՆ դատախազի գրասենյակը։
«Լոս Անջելեսի Ուեսթլեյք քաղաքի բնակիչ և նախկին փոդքասթերն այսօր ձերբակալվել է դաշնային մեծ ժյուրիի կողմից հաստատված երեք մեղադրանքներով։ Նա մեղադրվում է նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալիքի, նախագահ Թրամփի անձնական փաստաբանին և փաստաբանի ընտանիքին առցանց հետապնդելու և ոտնձգությունների մեջ», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ մեղադրյալը «օգտագործել է իր YouTube, Instagram և TikTok հաշիվները, ինչպես նաև իր կայքը՝ նախագահ Թրամփի և նրա կողմնակիցների նկատմամբ ատելություն արտահայտելու համար։