Ուկրաինական հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Սոչիի նավթաբազայի տարածքում․ հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։
Հաղորդվում է, որ վնասվել են մի քանի բնակելի շենքերի և շինությունների ապակիներ, առանձին դեպքերում տեղի են ունեցել հրդեհներ, որոնք օպերատիվորեն մարվել են։
«Հրդեհ է բռնկվել նաև նավթաբազայի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
