Վենսը խոստովանել է, որ ԱՄՆ-ը հայտնվել է խոցելի դիրքում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները հայտնվել է խոցելի դիրքում, քանի որ երկիրը կորցրել է իր արդյունաբերական ինքնաբավությունը։

«Վերջին հինգ-վեց տարվա, կամ, ավելի ճիշտ՝ վերջին 20-30 տարվա ընթացքում, մենք գիտակցեցինք, որ եթե Ամերիկան ​​արդյունաբերության և արտադրության ոլորտում բավարար չափով ինքնաբավ չէ, մեր թշնամիները կարող են օգտվել դրանից, ինչն էլ մեր երկիրը շատ ավելի թույլ է դարձնում», – ասել է նա Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ։

Վենսը Միացյալ Նահանգների լիակատար վերաարդյունաբերականացումը համարել է իրավիճակը շտկելու միակ ուղի։

«Այսպիսով, առաջին սկզբունքն այն է, որ արդյունաբերական անվտանգությունը ազգային անվտանգություն է», — հավելել է փոխնախագահը։

Որպես արդյունաբերական անկման հետևանքով առաջացած ճգնաժամի օրինակ՝ նա մատնանշել է COVID-19-ի համավարակը՝ նշելով, որ մարդիկ չէին կարողանում ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն՝ երկրում պահանջվող սարքավորումների պակասի պատճառով։

Leave a Comment