Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ավանդական կապերի ամրապնդման կարևորությունն ու հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Leave a Comment