
Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան֊Վանաձոր տաքսու մահաբեր վթարից մեկ օր հետո այցելեցի Երևանի Մետրո Բարեկամության հրապարակի հարակից կայաններ, որտեղից մեկնում են Վանաձորի և Գյումրու տաքսիները։ Նույն վիճակն էր, նույն «Զաֆիրա»-ները և իրենց հերթին սպասող ուղևորները։ Այս ոլորտը բարձիթողի վիճակում է. ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, ո՞վ է ստուգում ավտոմեքենաները, ո՞վ է ստուգում վարորդների առողջությունը և սթափությունը։ Կատարյալ «ինքնիշխանություն» է»:
Աղբյուրը` Տիգրան Դավուդյան