Վահագն Չախալյանը ազատ կարձակվի տնային կալանքից։ Դատարանը չերկարացրեց տնային կալանքի ժամկետը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մեղադրող Հայկ Հովհաննիսյանը գտնում է՝ տնային կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ խափանման միջոց։ Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հիշեց՝ նախորդ անգամ ևս մեղադրողներն այդ դիրքորոշմանն էին, սակայն դատարանը որոշել էր մեկ ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։ Պաշտպանության կողմը միջնորդեց վերացնել տնային կալանքը, թողնել միայն կիրառված բացակայելու արգելքը։ Դատարանը որոշեց Վահագն Չախալյանի տնային կալանքի ժամկետը չերկարացրեց, կիրառվեց վարչական հսկողությունը՝ առանց հսկողության սարքի՝ պայմանավորված առողջական խնդիրներով։