Ղրիմի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել աշակերտների և ուսանողների օրհնության կարգ

Ղրիմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, քահանա Ներսես Խանանյանը կատարել է դպրոցականների և ուսանողների օրհնության կարգ՝ նրանց համար հայցելով Աստծո շնորհը, իմաստությունն ու համբերությունը՝ գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին։

Հավաքվածներին բարեմաղթանքի և պատգամի խոսքով դիմել է Ղրիմի հայկական համայնքի նախագահ Գեորգի Հակոբյանը, իսկ պատանի աշակերտներին և նրանց ծնողներին ողջունել է Գաբրիել Այվազովսկու անվան դպրոցի տնօրեն Թամարա Վինոգրադսկայան (Գրիգորյան)։

Leave a Comment