ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 81-րդ նստաշրջանի շրջանակներում դեռևս նախատեսված չէ, բայց կասկած չկա, որ այն կկայանա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Ես կասկած չունեմ, որ Գուտերեշը դա կանի, քանի որ նա միշտ հանդիպում է ընդունող երկրի նախագահի հետ, սովորաբար ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ընդհանուր քննարկման առաջին օրը», – ասել է Դյուժարիկը հանդիպման մասին հարցին ի պատասխան։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 22-26-ը և սեպտեմբերի 28-ին։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։