Բավականին լայն ցանկով ապրանքներ ՀՀ-ից երբ այսուհետ արտահանվեն ԵՄ, այդ ապրանքների համար մեր արտահանողները չեն վճարի մաքսատուրք․ Գևորգ Պապոյան



Tert.am-ը գրում է․


Բավականին լայն ցանկով ապրանքներ ՀՀ-ից երբ այսուհետ արտահանվեն ԵՄ, այդ ապրանքների համար մեր արտահանողները չեն վճարի մաքսատուրք, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։



Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ Խորհուրդն այսօր հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնության, որով նախատեսվում է երկու տարով ժամանակավորապես կասեցնել մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար և ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment