Չինաստանի Ցինան քաղաքից Հայաստան՝ հայոց պատմությունն ու լեզուն ուսումնասիրելու։ ԵՊՀ-ի «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրի չինուհի ուսանող Լի Հոնգյուն մոտ 1 տարի է՝ Երևանում է։ Հայերեն դեռ դժվարությամբ է խոսում, դասախոսների ու դասընկերների հետ շփվելն էլ հեշտ չէ։ Բայց դա նրան չի կանգնեցնում․ թարգմանչական ծրագրերով փորձում է հասկանալ, սովորել ու բարելավել հայերենը։ «Ռադիոլուրին» որոշ հայերեն բառերով, որոշ չափով՝ արհեստական բանականության օգնությամբ, բայց շատ պատկերավոր պատմում է՝ հասցրել է սիրել երկիրը, ընկերներ ձեռք բերել ու նկատել՝ հայկական պարերի մեջ անչափ շատ ասելիք կա։