ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 18-ի – armeniatoday.am

Իրանի հարավում ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 108-ը, հայտում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարար Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդին։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Իրանի Հորմոզգան նահանգի Սիրիկի շրջանում հարսանեկան արարողության ժամանակ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 68 մարդ։

Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ զինված ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում հայտարարել է, որ եթե Իրանը հակահարված տա, «կրկին հարվածի կենթարկվի՝ շատ ավելի ուժգին և շատ ավելի լայնածավալ»։

Leave a Comment