Քուչակ-Ապարան ճանապարհին վթարի հետևանքով մարզային ԲԿ-ներում հոսպիտալացվել է 10 տուժած. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:

Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Leave a Comment