
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը, լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։
Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր։ Քննչական կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։