Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երկարատև պայքարից հետո մահացել է բլոգեր Նուշիկ Օհանյանի ամուսինը։

Այս մասին Նուշիկ Օհանյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով հուզիչ գրառում։

«Ռոբս ինձ լքեց…

Ու ես մնացի այստեղ՝ մեր հիշողությունների, մեր երեխաների ու մի ամբողջ կիսատ մնացած կյանքի մեջ։

Հանգչիր խաղաղությամբ, իմ Ռոբ…»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Նուշիկ Օհանյանի ամուսինը ծանր ավտովթարի էր ենթարկվել, ինչից հետո հայտնվել էր կոմայի մեջ։ Երկար ժամանակ նա պայքարում էր կյանքի համար, սակայն, ցավոք, մահացել է։

Նուշիկ Օհանյանը և նրա ընտանիքը այս ընթացքում բազմիցս կիսվել էին Ռոբի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններով՝ հույս ունենալով, որ նա կկարողանա հաղթահարել ծանր վիճակը։

Past.am-ը ցավակցություն է հայտնում ընտանիքին և հարազատներին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment