Ի՞նչ քննարկեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Պուտինը, ու արդյո՞ք որևէ փոփոխություն կլինի հայ-ռուսական հարաբերություններում այս հանդիպումից հետո. այս հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Բացի դա՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացումը, ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը, ինչպես նաև Հայաստանի բազմաբևեռ արտաքին քաղաքականությունը, եղել են Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետի ելույթի հիմնական շեշտադրումները: Այդ շեշտադրումներն առանցքային տեղ ունեին նաև Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպման ժամանակ: Այս թեմայի մասին ևս խոսվել է հարցազրույցի ժամանակ: