ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կոնֆլիկտի շրջանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլ իմաստ ունեին:
«Այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատված, մենք կարծում ենք, որ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով։
Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել (ԵՄ-ի անդամակցության մտադրության մասին օրենքի ընդունմամբ) ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։
Եթե Հայաստանի ԱԺ-ն չընդուներ ԵՄ-ի մասին օրենքը, ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 հազար ստորագրություն, և այդ դեպքում էլ օրենքը չընդունելու դեպքում, Հայաստանը պարտադրված կլիներ հանրաքվե անցկացնել։ Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ։
Այս գործընթացը դեմ չէ ՌԴ-ին, դեմ չէ ԵԱՏՄ-ին։ Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա իսկապես մեզ համար կարևոր է։ Հույս ունենք՝ ՌԴ-ի համար նույնպես։ Եվ մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այդ հարաբերություններին։
Ուզում եմ վերահաստատել, որ անձամբ ես և մեր կառավարությունը նույնպես, հենց այդպես ենք վերաբերվում դրանց։ Վստահ եմ, որ Դուք նույնպես այդպես եք վերաբերվում և Ձեզ դրա համար շնորհակալություն եմ հայտնում»,- ասել է վարչապետը: