Բիշքեկում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։

Սա Պուտինի և Փաշինյանի առաջին անձնական հանդիպումն է Հայաստանի ընտրություններից հետո։ Նախագահի և վարչապետի միջև նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2026 թվականի ապրիլին։

Ռուսական կողմից մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը և «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարը մասնակցել է ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ինչպես նաև ՇՀԿ+ նիստին, և անցկացրել է մի շարք երկկողմ հանդիպումներ։

Leave a Comment