Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին





Բիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Փաշինյանի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

Հիշեցնեն՝ այսօր Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Նա Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:  ՀՀ կառավարության հաղորդմամբ, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: 
—
Փաշինյանը հանդիպմանը մասնակցել է Հայաստանի՝ նաև իր ջանքերով կրծոտված ծաղրաքարտեզը կրծքին «խփած»: Ալիևը երջանիկ է երևում, որովհետև Փաշինյանի գործուն աջակցությամբ զավթեց հայկական Արցախը, հայաթափեց, դեռ մի բան էլ, Փաշինյանը որտեղ նստում-ելնում է, ասում է՝ «Քարաբախ ազերբայժան, քարաբախ ազերբայժան…»: Ո՞ր թուրքը լինի, որ չուրախանա…



Leave a Comment