Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը… Աշոտյան






«Այսօր Հայաստանում վիճակ է, երբ որ շատ սովորական է դարձել բազմաթիվ բաներ՝ ապօրինությունը, բանտարկությունը, անբարոյականությունը»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ պետք է շարունակել դիմադրել՝ դիմադրում քո ներսում, հանրային դաշտում, նաև խորհրդարանում։ «Ընդդիմությանը պետք է օգնել, բայց կարելի է օգնել նրան, ով ուզում է, որ իրեն օգնես»,- ասաց Աշոտյանը։ 

«Այս գործն իմ մասին չէ. սա ընդամենը փոքրիկ դրվագ է այսօրվա իրականության մեջ,  երբ որ տասնյակ մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումների համար ենթարկվում են հալածանքների, զրկանքների, անազատության մեջ են հայտնվում»,- դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

Նա ընդգծեց, որ կալանքը Հայաստանում պատժի միջոց է։ 

«Այս գործն իմ մասին չէ, այս գործը փոքրիկ դրվագ է փազլի մեջ, որ մեր երկրում տեղի է ունենում։ Խնդիրը ես չեմ, ոզւում եմ խոսենք մնացածի մասին, այն մարդկանց, որոնք այսօր Հայաստանի, Բաքվի բանտերում են, որոնք զրկված են տարրական հնարավորություններից»,- ասաց Աշոտյանը։

Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment