Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը օգոստոսի 28-ին նոր հրաման է ստորագրել ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնում նշանակելու մասին։
Որոշման համաձայն արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մհեր Եսայանը սեպտեմբերի 1-ից զբաղեցնելու է Կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն հանցագործութունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը՝ ազատվելով նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարի պաշտոնից։ Iravaban.net-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Որոշման համար հիմք են հանդիսացել Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 17-րդ հոդվածի 15-րդ կետերը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Եսայանի համապատասխան դիմումը։