Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո։ Այս մասին հայտնում է Մեսրոպ Առաքելյանը:
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աղաբաբյանը այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում. «Բերման են ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե, մանրամսներից դեռ տեղյակ չենք»։
Հարցին` արդյոք սա ընտրությունների նախաշեմին ճնշում գործադրելու փո՞րձ է` Առաքելյանը նշեց. «Որևէ այլ պատճառ չկա, որ իր գործունեությունը նման իրավիճակի հանգեցնի»։
Նշենք, որ աշնանը ՏԻՄ ընտրություն է տեղի ունենալու նաև Նոյեմբերյան համայնքում։