Ինչո՞ւ են ռուս ակտիվիստներն առաջարկում ապամոնտաժել Հեյդար Ալիևի հուշարձանները

Ռուսաստանում հասարակական կազմակերպությունները կրկին բարձրացնում են երկրի քաղաքներում Հեյդար Ալիևի հուշարձաններն ապամոնտաժելու անհրաժեշտության հարցը: Նախաձեռնողները մտադիր են դրա համար քաղաքացիների ստորագրահավաք նախաձեռնել: Կոնկրետ ովքե՞ր են նախաձեռնողները: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այս անգամ նախաձեռնողը Սանկտ Պետերբուրգում հայտնի և հեղինակավոր փաստաբան Ալեքսեյ Կալուգինն է, ով սկզբի համար առաջարկում է ապամոնտաժել Սանկտ Պետերբուրգի Գարոխովոյե փողոցի շենքերից մեկի ճակատի վրա տեղադրված հուշատախտակը, որը ժամանակին Հեյդար Ալիևի պատվին էր տեղադրվել ու վկայում էր այն մասին, որ 1949թ.-ին մի քանի ամսվա ընթացքում այդ շենքում էր ապրում Հեյդար Ալիևը, երբ սովորում էր ԿԳԲ-ի (ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտե) դպրոցում: Փաստաբանը գրում է, որ Սանկտ Պետերբուրգում չպետք է տեղ գտնվի այդպիսի աղբի համար»,-ասել է Երկանյանը:

Կոնկրետ ո՞ր քաղաքներում կան Հեյդար Ալիևի հուշարձաններ: Իսկ ուրիշ էլ ո՞ր երկրներում կան Ալիևի հուշարձաններ: Կարող ենք միայն պատկերացնել, թե Ալիևի քանի արձան կա Ադրբեջանում:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment