Արարատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել


Հասարակություն


Օգոստոսի 11-ին ստացվելէր հաղորդում, որ նախորդ երկու օրվա ընթացքում պատուհանը հրել-բացելով մտել են Արարատ քաղաքում գտնվող փոստային ծառայություններից մեկի գրասենյակ և աշխատասեղանի դարակից գողացել գումար։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։


Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացվում է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արարատ գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։


Նույն օրը նա հայտնաբերվում է Արարատ գյուղում, ձերբակալվում և տեղափոխվում բաժին, որտեղ խոստովանում է արարքը։


Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։


Leave a Comment