Ռուսաստանի պաշտպանության նախարարության Աֆրիկյան կորպուսը Նիամեյում ապստամբներին չեզոքացնելու հարցում օգնության խնդրանք է ստացել, ՏԱՍՍ-ին հայտնել է Նիգերում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Վորոպաևը։
«Օդանավակայանի տարածքում գտնվող ռազմաօդային բազայի հրամանատարությունը խնդրել է Աֆրիկյան կորպուսի ղեկավարությանը օգնել ապստամբներին չեզոքացնելու հարցում», – ասել է դիվանագետը։
«Իմ տեղեկություններով՝ Թիլաբերի և Դոսո շրջաններից երիտասարդ սպաներ են մասնակցում ապստամբությանը», – նշել է նա։ Դեսպանի խոսքով՝ Նիամեյի օդանավակայանում բոլոր չվերթները չեղարկվել են, և բախումները շարունակվում են։
«Ապստամբներին ստիպում են վայր դնել զենքերը», – ասել է Վորոպաևը։ Նրանք նաև փորձել են գրավել հեռուստաընկերություն, սակայն անհաջողության են մատնվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Նիգերի մամուլի գործակալությունը՝ հղում անելով Նիգերի ազգային պաշտպանության նախարար Սալիֆու Մոդիի հայտարարությանը, օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 00:20-ի սահմաններում, մի խումբ զինծառայողներ, խախտելով ռազմական կանոնակարգը, փորձել են իրենց ծառայակիցներին պահել Նիամեյի 101-րդ ռազմաօդային բազայի զորանոցում և կրակ են բացել մայրաքաղաքի մի քանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների վրա: