Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը․ կա վիրшվոր



Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 42-ամյա Մհեր Պ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 16-ամյա Զ. Օ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 անձ տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment