ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակից։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Քալաշյանին վերանշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում։