Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 2786-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5794-ի, իսկ հիվանդությունից մահացել է 2786 մարդ. այս մասին ուրբաթ օրը հայտնել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության Հանրային առողջության ազգային ինստիտուտը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակման 81 նոր դեպք և մահվան 42 դեպք, իսկ 24 մարդ ապաքինվել է։ Այսպիսով՝ համավարակի սկզբից ի վեր դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 794-ի, իսկ մահվան դեպքերինը՝ 2 786-ի», – նշվում է ամենօրյա զեկույցում։

Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության իշխանությունները սկսել են բնակչությանը պատվաստել Էբոլա վիրուսի դեմ։

Առայժմ Էբոլա վիրուսի նոր շտամի՝ «Բունդիբուգյոյի» (Bundibugyo) դեմ ո՛չ պատվաստանյութ, ո՛չ էլ բուժման միջոց պաշտոնապես արտոնագրված չէ։ Այնուամենայնիվ, լաբորատոր տվյալները վկայում են, որ «Ervebo» նոր պատվաստանյութը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուղարկել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, կարող է որոշակի պաշտպանություն ապահովել։

Leave a Comment