Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հայտարարել է, որ մոտ ապագայում նախատեսվում է ռազմագերիների մասշտաբային փոխանակում։
Բուդանովի խոսքով՝ վերջերս արդեն տեղի է ունեցել մեկ փոխանակում, իսկ Անկախության օրվա առթիվ Ուկրաինային հաջողվել է Բելառուսի տարածքից վերադարձնել ևս 10 քաղաքացու։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է նա՝, այսքանով գործընթացը չի ավարտվել։
«Դուք վերջերս տեսաք, թե ինչպես տեղի ունեցավ մեկ փոխանակում, այնուհետև՝ Անկախության օրը, Բելառուսի տարածքից վերադարձավ ևս 10 մարդ։ Եվ շատ շուտով կլինի ևս մեկ խոշոր փոխանակում», — ասել է Բուդանովը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել այդ փոխանակումն արդեն առաջիկա օրերին, Բուդանովը հաստատել է․ «Այո»։
