Հայտնի են Եվրոպա լիգայի հիմնական փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցները

Շվեյցարիայում այսօր կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի մրցաշարի հիմնական փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Արարատ -Արմենիան» Եվրոպա լիգայի հիմնական փուլում առաջին խաղը կանցկացնի Երևանում՝ հյուրընկալելով նիդերլանդական «ԱԶ Ալկմաարին», ապա կուղևորվի Միլան ու կխաղա համանուն ակումբի հետ, հետո Երևանում կմրցի Պրահայի «Սպարտայի» հետ, այնուհետև Ավստրիայում կխաղա «Զալցբուրգի» հետ, հայկական ակումբի մյուս մրցակիցներն են սլովենական «Ցելյեն», լեհական «Յագելոնիան», նիդերլանդական N.E.C-ն ու պորտուգալական «Տորրենսեն»:

Հանդիպումների ժամանակացույցը դեռ հրապարակված չէ:

«Արարատ-Արմենիան» առաջին հայկական ակումբն է, որը մասնակցում է եվրոպական այս հեղինակավոր մրցաշարի հիմնական փուլին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment