Թրամփը ցանկ է հրապարակել, թե ԱՄՆ որ նախագահներին է համարում հզոր, որոնց՝ թույլ. մի քանիսին նույնիսկ չի հիշատակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է երկրի ամենահզոր առաջնորդը՝ ըստ իր կողմից կազմված վարկանիշի։

Թրամփը ուրբաթ օրը TruthSocial սոցիալական ցանցում հրապարակել է ԱՄՆ նախագահների վարկանիշային աղյուսակը՝ «հզորագույնների» կատեգորիայում դասելով միայն իրեն։

Նա մեծ առաջնորդների շարքում ներառել է Ջորջ Վաշինգտոնին, Աբրահամ Լինքոլնին, Ֆրանկլին Ռուզվելտին, Վուդրո Վիլսոնին, Թոմաս Ջեֆերսոնին և Էնդրյու Ջեքսոնին։

Թրամփի վարկանիշի համաձայն՝ մեծությանը մոտ էին Թեոդոր Ռուզվելտը, Գրովեր Քլիվլենդը, Ջոն Ադամսը և Ջեյմս Նոքս Փոլքը։

Հաջորդը միջակ նախագահների ցանկն է, ապա՝ միջինից ցածր նախագահները, և վերջապես՝ նախագահները, որոնց Թրամփը համարում է ձախողված՝ Բարաք Օբամա, Ջո Բայդեն, Ուլիսես Գրանտ, Ուորեն Հարդինգ և Ջիմի Քարթեր։

Ցանկը չի ներառում երկրի պատմության բոլոր նախագահներին։ Օրինակ՝ Թրամփը որոշել է չներառել կամ չհամեմատել իրեն համեմատաբար վերջերս պաշտոնավարած այլ հանրապետական ​​նախագահների՝ Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Ավագ Բուշի և Ջորջ Կրտսերի հետ։

Leave a Comment