Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» նվաճեց Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
Որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Սլովանը» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտության մատնեց Սլովենիայի «Ցելիեին»։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 73-րդ րոպեին։
Առաջին խաղում «Սլովանը» տանը «Ցելիեի» հետ խաղացել էր ոչ ոքի՝ 1:1: