Ճատրակի համաշխարհային Օլիմփիատին մասնակցող Հայաստանի հաւաքականի տղոց եւ աղջկանց կազմերը յայտարարուեցան:
Տղոց 5 հոգինոց խումբին անդամները, որոնք պիտի մասնակցին ՖԻՏԷ-ի 46-րդ Օլիմփիատին, պիտի ըլլան Հայկ Մարտիրոսեան (2664), Շանթ Սարգսեան (2627), Ռոպերթ Յովհաննիսեան (2642), Գաբրիէլ Սարգսեան (2610) եւ Մանուէլ Պետրոսեան (2571):
Աղջկանց հաւաքականին մաս պիտի կազմեն Մարիամ Մկրտչեան (2373), Էլինա Դանիէլեան (2382), Լիլիթ Մկրտչեան (2360), Սուսաննա Գաբոյեան (2168) եւ Անահիտ Մկրտչեան (2106): Մկրտչեան առաջին անգամ ըլլալով պիտի մասնակցի Օլիմփիատին:

