«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում

Մարզերում մշակութային-ժամանցային կյանքը աշխուժացնելու, ՀՀ քաղաքացիների մասնակցությունը մշակութային միջոցառումներին բնականոն պահանջ դարձնելու, ինչպես նաև «Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը պատշաճ կազմակերպելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում։

Այս տարի «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 2 համերգ` Թալին և Գորիս քաղաքներում: Եվս մեկ համերգ նախատեսվում է անցկացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 2026 թ. օգոստոսի 29-ին:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել համերգ: Միջոցառման շրջանակում մարզի բնակիչներն ու հյուրերը կկարողանան ծանոթանալ տեղական արտադրանքին:

Փառատոնը բաց կլինի հանրության լայն շրջանակների համար, իսկ համերգին նախատեսվում է 10 000 հանդիսատեսի ներկայություն:

Leave a Comment