Ադրբեջանը պատասխան է պահանջում Ռուսաստանից

Ադրբեջանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է օգոստոսի 27-ի ցերեկը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան առջև անհայտ անձանց կողմից հակաադրբեջանական բնույթի սադրիչ պատկերների տեղադրումը: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեանի ԱԳՆ-ն։

«Չի բացառվում, որ այս անընդունելի սադրանքը, ադրբեջանա-ռուսական հարաբերությունն արհեստականորեն սրելու փորձից բացի, հանդիսանում է Ադրբեջանի դեմ ուղղված կեղտոտ արշավի մաս, որը վերջին շրջանում իրականացվում է ռուսական մի շարք ԶԼՄ-ներում: Ադրբեջանական կողմը Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին կոչ է անում պատշաճ իրավական գնահատական տալ նման սադրիչ գործողություններին, ապահովել միջադեպի բազմակողմանի քննությունը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար»,- նշել են գերատեսչությունում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել է՝ ակնկալում է, որ ռուսական կողմը լիարժեքորեն կկատարի իր պարտավորությունները։

Leave a Comment