Վեհափառն ու եպիսկոպոսները չեն մասնակցի դատական նիստին. փաստաբան • Tribune.am

Վեհափառն ու եպիսկոպոսները չեն մասնակցի դատական նիստին. այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը

Վաղը՝ օգոստոսի 28-ին, ժամը 16։30-ին ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15 հասցեում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եպիսկոպոսների դատական նիստն է։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու: Նիստին մասնակցելու են պաշտպանները:

Հիշեցնում եմ, որ ըստ մեղադրանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։

Leave a Comment