ՀՀ կառավարությունն օգոստոսի 27-ի նիստում հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ռեկտորի ընտրության արդյունքները։
Առաջիկա հինգ տարիներին բուհը կշարունակի ղեկավարել տեխնիկական գիտությունների թեկնածու Գոռ Վարդանյանը։
Ռեկտորի ընտրությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։ Մրցույթին մասնակցել է երեք հավակնորդ, իսկ ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ աջակցել են Վարդանյանի թեկնածությանը։
Գոռ Վարդանյանը համալսարանը ղեկավարում է 2021 թվականի գարնանից։
