Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

Լեհաստանում մեկնարկել է ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները:

Մրցումային առաջին օրը բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը։

Հայ ըմբիշը եզրափակչում 7-0 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Անտալ Վամոշին:

Leave a Comment