Ազգային ժողովը ավարտել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար երկրորդ անգամ առաջադրել էր Հարություն Հարությունյանի թեկնածությունը, ով այսօր ընտրվել է հանձնաժողովի նախագահ։
Ապա Ազգային ժողովն անցել է հաջորդ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցին։ Խոսքը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մասին է։ «Ուժեղ Հայաստանը» առաջադրել է Իրինա Յոլյանի թեկնածությունը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: