Խոշոր վթար Գեղարքունիքում․ «Ford Transit»-ը կողաշրջվել է, «Tesla»-ն՝ հայտնվել ձորում․ կա 11 վիրավոր

Օգոստոսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Tesla»…

Օգոստոսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 17։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Tesla» և մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, նախնական տվյալներով, 11 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տուժածների մի մասը տեղափոխվել է Ճամբարակի, մյուս մասը՝ Սևանի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ դեպքի վայր ժամանած փրկարարները։ Տուժածներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել պարեկները։

«Ford Transit»-ով Շիրակի մարզի բնակիչները ժամանել էին հանգստանալու։ Բախման հետևանքով մեքենան կողաշրջվել է, իսկ «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։

Վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են մեքենաների վարորդների, սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Leave a Comment