Այս մասին հայտարարել է «Դոժդ» հեռուստաալիքին հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը:
«Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն ընտրել մեր կուսակցությանը, շատ վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից 2020 թվականի պատերազմի և դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ, տարբեր լրագրողների, հասարակական և պետական գործիչների հայտարարություններից, բելառուսական իշխանությունների հայտարարություններից», – նշել է նա:
Միաժամանակ, Սիմոնյանը պարզաբանել է, որ Հայաստանը կկատարի իր ընտրությունը, երբ դրա ժամանակը գա:
«Մենք մեր ընտրությունը կկատարենք, երբ այդ հարցը դառնա իրական։ Այժմ Եվրոպական միությանը անդամակցելու ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չկա։ Մենք չենք ուզում և չենք պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից», – ընդգծել է Սիմոնյանը։
Նա հավաստիացրել է, որ երկաթուղիների կառավարումը երրորդ կողմին փոխանցելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված դիմումը քաղաքական քայլ չէ։
«Մենք խնդրում ենք ռուսական կողմին, որ դրսևորի ճկունություն, և այդ երկաթուղիները գործեն։ Եթե չհաջողվի իրավիճակից ելք գտնել, ապա Հայաստանը կարող է դիմել դատարան, քանի որ երկաթուղու գործունեությունը ազգային անվտանգության հարց է», – եզրափակել է Սիմոնյանը։
Կարդացել են
անգամ