
Երկու տարվա դադարից հետո Թավրիզի և Երևանի միջև ուղիղ չվերթները վերականգնվել են։ Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել թռիչքների վերսկսման հանդիսավոր արարողությունը։
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։
Այս քայլը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության զարգացմանն ու գործարար կապերի ամրապնդմանը։